Հասանելի բժշկական օգնություն՝ Նոր Խարբերդի բնակիչների համար
19.08.2025
Նոր Խարբերդ 10 հասցեում դռները բացեց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բագրատունյաց» առողջության կենտրոնի Նոր Խարբերդի մասնաճյուղը։
Վերանորոգված և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցված մասնաճյուղը հնարավորություն է տալիս երևանցիներին իրենց բնակության վայրին մոտ ստանալ որակյալ, մատչելի և ժամանակակից բժշկական օգնություն ու սպասարկում։