Հատուկ զբոսայգիներ՝ շների համար

26.04.2024

Երևանի մի շարք վարչական շրջաններում ընտանի շների համար կառուցվել են հատուկ զբոսայգիներ: Հարմարավետ պայմաններ են ստեղծվել ինչպես շների զբոսանքի, այնպես էլ վարժանքների համար։

Տեղադրվել են վարժասարքեր, գիշերային լուսավորություն, ոռոգման նոր ցանց, աղբամաններ, հատուկ ցուցանակներ, ինչպես նաև նստարաններ՝ շներին զբոսանքի բերած քաղաքացիների հանգստի համար: Զբոսայգիներում փոքր և խոշոր շների համար նախատեսված տարածքներն առանձնացված են:

Տեսանյութ

Հատուկ զբոսայգիներ՝ շների համար