Հայկ Մարությանը հանդիպել է «Երկրապահի» վարչության անդամներին
                                
                                
                                    12.02.2021
                                
                            
                        
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Ամարաս» կամավորական ջոկատի հրամանատար գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ այցելել է «Երկրապահ կամավորականների միություն», հանդիպել ղեկավար կազմի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: 
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցելու համատեղ ծրագրերի իրագործմանը: