Հայկական առողջապահական միջազգային ցուցահանդես՝ «Մերիդիան էքսպո» կենտրոնում

26.11.2025

Տարվա ամենածավալուն առողջապահական ցուցահանդես-փառատոնը՝ «Armenian International HealthCare Expo 2025»-ը, տեղի կունենա նոյեմբերի 27-30-ը՝ «Մերիդիան էքսպո» կենտրոնում: Նախագծի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Փառատոնի ընթացքում տեղի կունենա նաև «Yerevan Pain Days» միջազգային առողջապահական արշավը և «Ցավի բժշկության հայկական միջազգային առաջին համագումարը», որը Հայաստան կբերի պատվիրակների և խոսնակների ավելի քան 52 երկրից։ 
Մուտքն անվճար է։

Լուսանկարներ