«Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական միջոցառում՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին

28.10.2025

«Հայ մեծանուն մշակութային գործիչներ» հոբելյանական միջոցառումների համար Երևանի  քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կայթ» կրթամշակութային ՀԿ-ն իր ծրագիրը ներկայացրեց Մանկական այգում: «Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական նախագիծը նվիրված էր հայ մեծ ազգագրագետ և բանահավաք Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին: Միջոցառման ընթացքում ժամանակակից գործիքավորմամբ հնչեցին Հայրիկ Մուրադյանի մանկական ստեղծագործությունները: 
Նախագծի համաձայն տպագրվել են մանկական ինտերակտիվ երաժշտական գրքեր, որոնց ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  մանկապարտեզներին ու դպրոցներին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին