Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի տոնական մեծ հարթակի, որտեղ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին սպասվում է Վարդավառի բազմաբովանդակ ու հետաքրքիր ծրագիր։
Ողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի, տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ «DJ Alex Gaudino»-ի մասնակցությամբ։
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ միանալ քաղաքի ամենաուրախ տոնին, միասին նշելու Վարդավառը, ջրվելու, զովանալու և վայելելու տոնական անմոռանալի մթնոլորտը Հանրապետության հրապարակում։