Հունիսի 1-ը՝ Երևանի կենդանաբանական այգում

01.06.2025

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի կենդանաբանական այգում առանձնացավ նոր ազատավանդակների բացումով ու նոր կենդանատեսակների ցուցադրությամբ։ Այգում առանձնացվել էր երաժշտական անկյուն, արհեստավարժ անիմատորների կողմից կազմակերպվել էին ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Փոքրիկները հնարավորություն ունեին հանդիպելու մուլտհերոսների հետ՝ այգու տարբեր 6 հատվածներում։

Մինչև 15 տարեկան երեխաների մուտքն այսօր անվճար էր։

Լուսանկարներ