Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Երևանում

01.06.2025

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Անգլիական այգում անցկացվեց մանկական գրքի փառատոնը: «Զանգակ» հրատարակչության հետ համատեղ կազմակերպված այս միջոցառումն անցկացվում է արդեն 2-րդ տարին: Փառատոնն ուղեկցվում էր համերգային ծրագրով և մանկական թատերական ներկայացմամբ: Երեխաների համար ստեղծվել էին ուրախ ժամանցի բոլոր պայմանները: Այգում գործող տաղավարներում ներկայացված էին մանկական զարգացնող խաղեր, տարբեր ժանրերի գրքեր, փոքրիկների համար գործում էր հյուրասիրության գոտի:

Տեսանյութ

Հունիսի 1. Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Երևանում