«Հռոմից հին մայրաքաղաքը» փաստավավերագրական ֆիլմը՝ Կարապի լճի էկրանին
«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում Կարապի լճի տարածքում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է «Հռոմից հին մայրաքաղաք» փաստավավերագրական ֆիլմը: Ֆիլմում ներկայացված է Երևանի պատմությունը՝ վաղ շրջանից մինչ մեր օրերը: Հռոմից հին մայրաքաղաքի հիմնադրման մասին են վկայում նաև բազմաթիվ օտարազգի գիտնականներ: Արևմտյան Հայաստանում, Իրանում, եվրոպական և մի շարք այլ քաղաքներում կատարված նկարահանումները ամբողջացվել են մեկ ֆիլմում, որը մանրամասնորեն նկարագրում է Արևի քաղաք Երևանի 2798-ամյա պատմությունը:
Կինոդիտող մեր համաքաղաքացիները նշել են, որ թեև մայրաքաղաքի պատմությանը լավատեղյակ լինելը յուրաքանչյուր երևանցու պարտքն է, նման ձևաչափով Երևանի պատմության ներկայացումը կարևոր է նաև մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկներին այն մատուցելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն