«Իմ հայկական մայրաքաղաք» խորագրով տոնական համերգ՝ Խաչքարերի պուրակում

08.10.2016

2798-ամյա Երևանի տարեդարձն ազգային տրամադրությամբ է նշվել մայրաքաղաքի Խաչքարերի պուրակում: 

Ժողովրդական երգի վարպետներն ու «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի լավագույն կատարողներն ազգային երաժշտության իրենց կատարումներով շնորհավորել են մայրաքաղաքի տոնը: «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգը շարունակվել է մինչև ուշ երեկո՝ համախմբելով Երևանի տոնը նշող հարյուրավոր մարդկանց:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին