«Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով միջոցառում` «Հայաստանի կույրերի միավորում»-ում

30.10.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությունում կայացել է «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրով միջոցառում: Սա մի նախաձեռնություն է, որի հիմքում տեսողական խնդիրներ ունեցող անձանց ինտեգրմանն ու զբաղվածության ապահովմանը նպաստելն է:
Համույթի առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող 42 անդամները մի շարք մրցույթների դափնեկիր են. համերգներով հանդես են եկել ՌԴ-ում, Լատվիայում, Լիտվայում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում և Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: 
Ծրագրի ընդհանուր գաղափարը ներառական երաժշտարվեստի զարգացումն է: Միջոցառման նպատակը համույթում ընդգրկված երգիչ-երաժիշտների, անհատ ստեղծագործողների ճանաչելիությունը խթանելն է՝ հնարավորություն տալով սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին, բնակչության տարբեր խոցելի խմբերին՝ հանրության մշակութային կյանքի մասնակիցը դառնալու։

Լուսանկարներ

Տեսնել ավելին