Իմունականխարգելման համաշխարհային շաբաթը` Երևանում
Իմունականխարգելման համաշխարհային շաբաթվա առիթով «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ում կազմակերպվել են տեղեկատվական և կրթական միջոցառումներ, որոնք միտված են պատվաստումների կարևորության վերաբերյալ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելուն՝ սեփական առողջության նկատմամբ պատասխանատվություն ձևավորելու ակնկալիքով:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և բուժառուներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանն իր ելույթում կարևորեց պատվաստանյութերի նշանակությունը հանրային առողջության պահպանման գործում:
Միջոցառման ընթացքում երեխաների համար կազմակերպվեց ուսուցողական խաղ՝ առողջ ապրելակերպի մասին ավելի լավ պատկերացում տալու նպատակով: