Իսակովի պողոտան նորոգվում է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի և տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանի ուղեկցությամբ հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։
Միջին նորոգման շրջանակում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ։
Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում։