Իսլանդացի հանրահայտ արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսը` Երևանում
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնում մայիսի 11-ին կայացել է իսլանդացի հանրահայտ արվեստագետ Ռոզա Գիսլադոտիի «Ժամանակի արտացոլանքը» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
Նրա աշխատանքներում խտացված են քաղաքական և փիլիսոփայական մոտիվները, որտեղ նա անդրադառնում է ժամանակակից աշխարհի մշակութային, տեխնոլոգիական և բնապահպանական մարտահրավերներին:
Ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ:
Առաջին անգամ անվանի արվեստագետն իր գործերից 5-ը նվիրել է Երևանին:
Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 11-ը: