Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասներին

26.04.2016

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, տեղեկացել Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած 2 դեռահասների՝ Էդգար Գասպարյանի և Ռոլանդ Խոջայանի առողջական վիճակի մասին: Քաղաքապետին ներկայացնելով Էդգարի և Ռոլանդի առողջական վիճակը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշել է, որ այժմ այն կայունացել է:

 Տարոն Մարգարյանը զրուցել է Էդգարի և Ռոլանդի հետ, առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել և խոստացել է նրանց ապաքինումից հետո միասին այցելել «Թումո» կենտրոն, որտեղ տղաներն անձամբ կներկայացնեն իրենց կենտրոնի առօրյան:
 Քաղաքապետը զրուցել է նաև տուժած երեխաների ծնողների հետ և վստահեցրել, որ արվում և արվելու է հնարավոր ամեն ինչ՝ երեխաների շուտափույթ և լիարժեք ապաքինման համար:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ