Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»

08.09.2017

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»: Սանկտ Պետերբուրգի կառավարության կրթության կոմիտեի նախագահ Ժաննա Վորոբյովայի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման համար ստեղծված պայմաններին: Երևանի քաղաքապետին ներկայացնելով իրականացվող ծրագրերը՝ պատասխանատուները նշել են, որ ակադեմիայում հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Առանձնակի կարևորելով կրթական կենտրոնի գործունեությունը` նշվել է նաև, որ այն իսկապես հրաշալի հնարավորություն է պատանիների համար` ստանալու նեղ մասնագիտական լավ կրթություն ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով: Շնորհակալություն հայտնելով ակադեմիայի աշխատանքը ներկայացնելու համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կրթօջախն իսկապես հագեցած է որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ պայմաններով և հնարավորություններով, ինչն, անշուշտ, երեխաների համար ավելի հետաքրքիր և արդյունավետ է դարձնում ուսումնական գործընթացը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սանկտ Պետերբուրգի «Տաղանդների ակադեմիա»
Տեսնել ավելին