Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է STEAM ճամբարի պատանի մասնակիցներին

02.10.2026

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Երևանի քաղաքապետին կից առաջին միջազգային STEAM (գիտություն, տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) ճամբարի շրջանակում մեր 4 պատանի մասնակիցներ հետ:
Երեխաները մեկ շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ բացահայտելով և ձեռք բերելով նոր փորձառություններ։
Գործնական աշխատանքների և դասընթացների միջոցով երեխաները ծանոթացել և աշխատել են ռոբոտաշինության, ծրագրավորման, արհեստական բանականության, 3D մոդելավորման և ժամանակակից տեխնոլոգիաների այլ ուղղություններով։

Լուսանկարներ