Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում

24.11.2026

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանությունն արդյունավետորեն կազմակերպելու և անձնակազմի պատրաստվածությունը պատշաճ մակարդակի հասցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՆԳՆ Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ համայնքապատկան հաստատություններում, այդ թվում՝ մանկապարտեզներում, պարբերաբար անցկացնում է տեսական և գործնական ուսուցումներ։
Այս անգամ ուսուցողական բաց դաս անցկացվեց Նոր Նորքի հ. 120 մսուր-մանկապարտեզում։ Աշխատակիցները սովորեցին օգտվել կրակմարիչներից, գործնականում կիրառել դրանք և ցուցաբերել առաջին օգնությունը։

Տեսանյութ

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ՝ Երևանի համայնքապատկան մանկապարտեզներում