Քաղաքացիների ընդունելությունները կկազմակերպվեն նոր ժամանակացույցով

21.10.2016

Հարգելի համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշման համաձայն՝ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելությունները ս.թ. հոկտեմբերի 24-ից կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով.

 

Երկուշաբթի
Ժամը 14:00-16:00. Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյան
Ժամը 16:00-18:00. Կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյան

 

Երեքշաբթի
Ժամը 14:00-16:00. Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան
Ժամը 16:00-18:00. Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյան

 

Չորեքշաբթի
Ժամը 14:00-15:00. Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյան,
                                 Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ
                                 Անդրանիկ Քասարյան
Ժամը 17:00-18:00. Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ
                                 Հայկ Ասատրյան

 

Հինգշաբթի
Ժամը 14:00-15:00. Առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյան
Ժամը 15:00-16:00. Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան

 

Ուրբաթ
Ժամը 14:00-16:00. Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյան
Ժամը 16:00-18:00. Աշխատակազմի այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասով՝

                                  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի լիազորած

                                  ստորաբաժանման ղեկավար

 

 

Երևանի քաղաքապետարան

Լուսանկարներ