Քաղաքացիների հերթական ընդունելություն՝ Երևանի քաղաքապետարանում

29.04.2026

Մայրաքաղաքի բնակիչների հետ այս անգամ հանդիպել ու նրանց հուզող խնդիրներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը: 
Հանդիպումների ընթացքում երևանցիները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները, որոնք միտված են քաղաքի զարգացմանն ու առկա խնդիրների լուծմանը։ Այս ձևաչափով հանդիպումներն իրենց հերթին նպաստում են խնդիրներին արագորեն արձագանքելու գործին, ինչպես նաև քաղաքացիների հետ անմիջական կապի ամրապնդմանը:

Լուսանկարներ