Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ մայրաքաղաքի սրտում
Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Երևանի քաղաքապետարանը հանդես է գալիս «Քաղաքային կենսաբազմազանության գոտի» նախաձեռնությամբ:
Այն կգործի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանի 2750-ամյակի զբոսայգում: Տարածքում կանցկացվեն մանկական վարպետության դասեր, աշխատարաններ, ինչպես նաև պանելային քննարկումներ:
«Քաղաքային կենսաբազմազանության գոտում» երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան դիտել փառատոնային ֆիլմեր և վայելել համերգային ծրագրեր: