Քաղաքը բացօթյա թանգարան է, իսկ յուրաքանչյուր պատ՝ նրա կենդանի պատմության նոր էջը
Երևանյան ևս մեկ անկյուն արդեն կառանձնանա իր իմաստով ու սյուրռեալիզմի տարրերով: Գարեգին Հարությունյանն ու Հարութ Աղաբալյանը նոր շունչ ու իմաստ են հաղորդել Սարյան փողոցի շենքերից մեկին: Թեման մայրությունն է, կին, ով իր մեջ կրում է ավանդույթը, ուժը, նրբությունն ու իմաստությունը: Իսկ նրա ներսում՝ մի ամբողջ ժառանգություն, որ փոխանցվում է սրտից սիրտ՝ առանց բառերի: Երիտասարդները խոստովանում են` «փողոցային արվեստը» ճշմարտությունը չի ասում ուղիղ, այն խոսում է հոգու հետ: