Քայլեր են ձեռնարկվում Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը չեզոքացնելու համար

18.05.2023

Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում: Դեպքի  մասին  անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով: Գործընթացն իրականացվում է  նաև  ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տեխնիկական միջոցներով: Այս պահին համատեղ ջանքերով հաջողվել է տեղայնացնել հրդեհը: 
 

Լուսանկարներ