Քննարկվել է Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու առաջարկը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։
Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու նպատակով, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։
Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրագործվի հարազատների հետ համատեղ քննարկմամբ և նրանց ցանկությունները հաշվի առնելով։