Քննարկվել  են Երևան-Քեմբրիջ համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ

04.11.2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության աշխատակազմի հետ հանդիպել է Քեմբրիջ-Երևան քույր քաղաք ասոցիացիայի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է քույր քաղաքների առանձնահատուկ դերը միջքաղաքային համագործակցության ընդլայնման և զարգացման գործում՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և Քեմբրիջ քաղաքի միջև ձևավորված համագործակցության փորձը, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև սոցոլորտային ռազմավարությունների մշակման և ներդրման հեռանկարները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային քաղաքացիական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին, միջազգային STEAM ամառային ճամբարի կազմակերպման հնարավորություններին, սոցիալական աջակցության համակարգի շարունակական բարելավմանն ու քույր քաղաքների միջև համագործակցության ընդլայնմանը։ 

Լուսանկարներ

Տեսնել ավելին