Քննարկվել են Երևան-Մոսկվա համագործակցության նոր հնարավորությունները

27.02.2026

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչության պետ Սերգեյ Չերյոմինին: Անդրադառնալով երկուստեք ձևավորված գործընկերային հարաբերություններին՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ գործակցությունը Մոսկվա քաղաքի հետ զարգացման հեռանկարներ ունի:  
Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև առկա է մեծ ներուժ՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ նոր ծրագրեր քննարկելու համար։

Լուսանկարներ