Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի և «Kärcher»-ի համագործակցության զարգացման հնարավորությունները
18.11.2026
Հայաստանը հնգօրյա ծրագրով հյուրընկալել էր գերմանական «Karcher» ընկերության 30 ղեկավարների՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի նախագահ Լիլիա Սեդլարի գլխավորությամբ։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ քննարկման ընթացքում օտարերկրյա հյուրերին ներկայացվեցին ընկերության և Երևանի Քաղաքապետարանի արդյունավետ համագործակցության առանցքային կետերը և քննարկվեցին գործընկերային հարաբերությունների հնարավոր զարգացումները։