Քննարկվել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցության ուղղությունները

27.02.2026

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Ռումինիայի քաղաքային կառավարիչների ասոցիացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Մարիան Ֆլորեան ղեկավարում է մի կազմակերպություն, որը միավորում է Ռումինիայի ավելի քան 700 քաղաքային կառավարիչների:  Պատվիրակության կազմում էր նաև Շտեֆենեշտի դե Ժոս համայնքի քաղաքային կառավարիչ Վահե Հովակիմյանը: 
Հանդիպման ընթացքում Արմեն Փամբուխչյանը շեշտել է քաղաքային կառավարման ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու նորարարական լուծումների կիրառումը նպաստում են համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։ Նա ներկայացրել է Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ ընդգծելով ենթակառուցվածքների արդիականացման, թվային գործիքների ներդրման և կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Լուսանկարներ