Քննարկվել են քաղաքային զարգացման ներդրումային ծրագրերին առնչվող հնարավորությունները
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտահանման ֆինանսավորման գործակալության («UKEF») Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Շեբնեմ Ալպի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն է քննարկել համագործակցության հնարավորություններն ու առաջնահերթ ծրագրերի համար գործակալության (UK Export Finance) աջակցությամբ ֆինանսավորման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քաղաքապետը հյուրերին է ներկայացրել ենթակառուցվածքային ու քաղաքային զարգացման ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը: Տիգրան Ավինյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրագործվող ծրագրերը պահանջում են նորարարական լուծումներ և արդյունավետ ֆինանսական գործիքներ, ուստի այդպիսի կառույցների հետ գործակցությունը կարևոր նշանակություն ունի Երևանի համար։
Պատվիրակության անդամներն իրենց հերթին նշել, են որ պատրաստակամ են քննարկել Երևանի քաղաքապետարանի հետ գործակցության հնարավոր ձևաչափերը և նպաստել ներդրումային ծրագրերի առաջխաղացմանը։