Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

13.08.2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունն առավել ներառական հասարակություն ունենալու գործում մեծ դեր ու մասնակցություն ունի: 
Այդ գործընթացին համալիր աջակցություն ցուցաբերելու նպատակով գործընկեր կազմակերպությունների հետ տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: 
Քննարկման ընթացքում ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև վարչության առաջնահերթությունները սոցիալական աջակցության ծրագրերի ապահովման բնագավառում, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա հասանելի և արդյունավետ ծառայություններ և դառնա հասարակության լիիրավ անդամ։

Լուսանկարներ

Տեսնել ավելին