Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով

07.04.2014

Մայրության և գեղեցկության օրվա տոնական շունչն առանձնահատուկ էր նաև երեկոյան Երևանում: Վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկած բազմաթիվ միջոցառումների շրջանակում էր նաև «Նվիրում ենք մայրերին» խորագրով կարաոկեն, որը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հյուսիսային պողոտայում: Մթնոլորտը ջերմ էր, հնչող երգերն էլ` նվիրված բացառապես մայրերին, կանանց ու աղջիկներին: Բեմահարթակը երևանցիներինն էր, ովքեր և դարձել էին տոնի անմիջական մասնակիցը: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են նաև հայկական էստրադայի սիրված երգիչ երգչուհիները: Ինչպես տոնախմբող երևանցիներն էին խոստովանում՝ օրը հաջողվեց ու ամրագրվեց, որպես լիարժեք ապրած երևանյան ևս մեկ օր:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Կարաոկե՝ «Նվիրում ենք մայրերին» խորագրով