Հունիսմեկյան տոնական միջոցառումները` Երևանում

01.06.2026

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով Կարապի լճի հարակից տարածքում և Հյուսիսային պողոտայում, ժամը 12։00-ից 18։00-ն Երևանի քաղաքապետարանի կողմից երեխաների համար կազմակերպվել էր տոնական ծրագիր՝ կրկեսային շոու և ուսուցողական խաղեր։ Փոքրիկները հնարավորություն ունեցան մուտք գործելու արվեստի զարմանահրաշ աշխարհ և իրենց զգացողություններն արտահայտելու գույների լեզվով։ Բացի այդ, նրանք դիտեցին «Բեբուկ» շարժական թատրոնի բեմադրած մանկական ներկայացումը։ Տոնական օրը հագեցած էր ջերմությամբ ու լի անակնկալներով։
 

Տեսանյութ

Հունիսմեկյան տոնական միջոցառումները` Երևանում
Տեսնել ավելին