Կայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը

08.10.2026

Ազատության հրապարակում հոկտեմբերի 5-ին կայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական փառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը: Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:
Բացօթյա համերգի ընթացքում զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեցան մեկ բեմից հանդես գալ հայ և արտասահմանյան հանրահայտ երգիչների ու երաժշտական խմբերի հետ:
Փառատոնի նպատակն է նրանց արվեստի միջոցով հնարավորություն ընձեռել՝ արտահայտելու իրենց ստեղծագործական կարողությունները և զգալ հանրության լիիրավ անդամ: 
 

Տեսանյութ

Կայացավ «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արվեստի փառատոնը