Կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի հերթական նիստը

17.11.2026

Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամներին ողջույնի խոսքով դիմեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևան քաղաքի 2027 թվականի բյուջեն հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որը պետք է դրվի հանրային քննարկման։
Նախագծով Երևանի 2027 թվականի բյուջեի եկամուտները կանխատեսվում են 168,828,008.0 հազար դրամ, որը 2026 թվականի սկզբնական հաստատված բյուջեից 11.47%-ով ավելի է։ Ծախսերը ծրագրված են 175,027,519.3 հազար դրամ, պակասուրդը՝ 6,199,511.3 հազար դրամ։ Սեփական եկամուտները կկազմեն 120,061,132.0 մլն դրամ, ինչը 2026 թվականի հաստատված ցուցանիշից 26.53%-ով ավելի է։
Նիստի ընթացքում Խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, որոնք քննարկվեցին քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ։
Օրակարգային հարցի քննարկումից հետո Խորհուրդը միաձայն որոշեց նախագիծը, 2026 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, ներկայացնել հանրային քննարկման։ Քննարկման ընթացքում՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղի կունենան հանրային բաց լսումներ։
Լսումներին մասնակցելու համար բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է 2026 թվականի նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտարկումները կարող են ուղարկել նաև առցանց՝ www.yerevan.am, www.e-draft.am կայքերով, էլեկտրոնային փոստով (fin.budget@yerevan.am), ինչպես նաև գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011-514-370 հեռախոսահամարով:

Լուսանկարներ

Տեսնել ավելին