Կայացել է Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստը

07.11.2025

Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստում: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը: 
Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից, հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը:  Քվեարկությամբ օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը հաստատվեցին:
Քննարկումների ընթացքում նիստին ներկա Երևանի ավագանու անդամներն ու սոցիալական պաշտպանության ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչներն անդրադարձել են սոցիալական ոլորտում առկա խնդիրներին ու դրանց լուծման հնարավոր ուղիներին՝ ընդգծելով սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության համակարգված և շարունակական բարելավման անհրաժեշտությունը։

Լուսանկարներ

Տեսնել ավելին