Կայացել է Երևանի քաղաքապետին կից սոցիալական աջակցություն տրամադրող խորհրդի նիստը
Ընդգծելով սոցիալական աջակցություն տրամադրելու, կրթության հասանելիությունն ապահովելու, ուսանողների կրթական հնարավորությունները մեծացնելու կարևորությունը, առաջնորդվելով Երևանի քաղաքի ավագանու 2026թ. նոյեմբերի 24-ի 254-Ն որոշմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորությամբ կայացել է Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցություն տրամադրող խորհրդի նիստը։
Նիստում քննարկվել է ուսանողների ուսման վարձավճարները մասնակիորեն փոխհատուցելուն վերաբերող 12 առաջարկ: Խորհուրդը բոլոր 12 առաջարկների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Այսպիսի նախաձեռնությունները կարևոր քայլ են սոցիալական համերաշխությունն ամրապնդելու, կրթության շարունակականությունն ապահովելու և յուրաքանչյուր երիտասարդի կրթական ներուժի իրացմանն աջակցելու առումով։