Կազմակերպվել է թափոնների հեռացումը
12.04.2014
Երևանում շարունակվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի հետ միասին վարչական բոլոր շրջաններում կազմակերպվել է նաև թափոնների հեռացումը:
Աշխատանքներում ներգրավվել են աղբատար և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ: Հեռացվել են նաև գերծանր կոնստրուկցիաները:
Մաքրվել են նաև մշտական աղբավայր դարձած տարածքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն