Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են
08.07.2026
Վերջերս Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և ենթարկվում են անհրաժեշտ բուժզննման։ Դրանք այժմ ժամանակավորապես կարանտինային տարածքում են, որտեղից, ընտելացման շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ։