«Խաղ-ջրոցի»` Դավթաշեն վարչական շրջանում

03.07.2016

 Դավթաշեն վարչական շրջանում Վարդավառի ամենամեծ միջոցառումը տեղի է ունեցել Կենտրոնական զբոսայգում` քրիստոնեության 1700-ամյակին նվիրված խաչքարի հարակից տարածքում։
 Ուրախ ջրոցին զուգորդվել է օճառի պղպջակների խաղով: Տոնախմբության մասնակիցներն ի նշան խաղաղության աղավնիներ են բաց թողել:
 Միջոցառման կազմակերպիչներն իրենց հերթին ներկաների համար հյուրասիրություն են ապահովել, իսկ ջրի պակասը լրացրել են ջրցան մեքենաները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին