Խոտհունձը մայրաքաղաքում կշարունակվի մինչև խոր աշուն
Մայրաքաղաքի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում խոտհունձը կշարունակվի մինչև խոր աշուն: Գործընթացը ներկայում իրականացվում է տասնօրյա պարբերականությամբ` դեռևս պահպանվող հրդեհավտանգ իրավիճակից զերծ մնալու նպատակով: Խոտհունձը պատշաճ կերպով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի վարչական շրջանների պատասխանատու կառույցներին ապահովել է համապատասխան տեխնիկայով և անհրաժեշտ այլ բաղադրիչներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն