Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են

27.06.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Ծրագրի շրջանակում իրականացվում են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքներ, կթարմացվեն կամրջի բազրիքները, վերականգնվում են նաև կամրջային հենարաններն ու թռիչքային կառուցվածքները։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ արտաքին լուսավորության հաղորդալարերն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։

Նշվել է նաև, որ նմանատիպ աշխատանքներ են իրականացվում Կիևյան փողոցում։ Ծրագրի շրջանակում ամբողջությամբ արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը, լարերն անցկացվում են գետնի տակ։ Բարեկարգվելու են նաև երկկողմանի մայթերը, որոնք կպատվեն տուֆով։

Կամրջի հիմնանորոգման ծրագրի համար համայնքային բյուջեից 456 մլն դրամ է հատկացվել:

Երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին:

Տեսանյութ

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են