Կլոր սեղան-քննարկում` «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում
«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում` «Սոցիալ-մշակութային քաղաքային միջավայր. զարգացման միտումներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը մոսկովյան կողմից մասնակցել են գրադարանավարության, քաղաքային մշակույթի ձևվորման և զարգացման ոլորտների, նույն հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երևանյան կողմից ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի աշխատակիցները, շահագրգիռ այլ կառույցների անդամներ: Քննարկման առանցքում եղել են քաղաքային միջավայրում երիտասարդների ստեղծագործական գաղափարները խթանող մշակութային նոր նախագծերը, մոսկովյան և երևանյան գրադարանային ցանցերում օգտակարի ու հաճելիի համադրմամբ նոր տեսակի միջոցառումների անցկացումը: Կողմերը ներկայացրել են երկու քաղաքներում այս բնագավառներում առկա իրավիճակը, առաջիկա քայլերն ու ապագայի հեռանկարները: Երկու քաղաքների վերը նշված ոլորտների ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել շփումներն ու հետագա փորձի փոխանակումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն