Կոնդի զարգացումը դիտարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելով

27.06.2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է «Կոնդ» թաղամաս, հանդիպել բնակիչների հետ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:

«Կոնդ» թաղամասի քաղաքաշինական վերակառուցման հայեցակարգով, որը քննարկվել է վարչապետի գլխավորությամբ՝ հունիսի 26–ին, թաղամասի վերակառուցման ելակետային պայմաններ են, մասնավորապես՝ պատմամշակութային ժառանգության և հուշարձանների պահպանումը, բնակչության կենսապայմանների բարելավումը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացումը, տնտեսապես իրագործելի զարգացման մոդելի ձևավորումը, ներդրումային գրավչության բարձրացումը, զբոսաշրջային ակտիվության խթանումը։

«Կոնդ» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 16.0 հա, որից նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Թաղամասում առկա են ՀՀ պետական ցուցակում ընդգրկված 4 հանրապետական նշանակության հուշարձան և 8 նորահայտ հուշարձաններ՝ հիմնականում բնակելի տներ, որոնք ունեն տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ։

«Կոնդի» զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։

Հայեցակարգի մշակման ընթացքում ուսումնասիրվել է միջազգային փորձը, մասնավորապես՝ Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը, որը հիմնված է պատմական միջավայրի պահպանության, հետիոտնային տարածքների բարելավման, փոքր բիզնեսի խթանման և մշակութային կյանքի ակտիվացման համադրման վրա։

Ծրագրի իրականացումը հնարավոր կլինի փուլ առ փուլ:

Տեսանյութ

Կոնդի զարգացումը դիտարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելով