Կոնսերվատորիայի այգին կբարեկարգվի ու կծառայի երևանցիներին
22.10.2025
Տարիներ շարունակ անխնամ մնացած ու անմխիթար վիճակում գտնվող Կոնսերվատորիայի այգին կբարեկարգվի ու կծառայի երևանցիներին:
Երկու տարի տևած դատական գործընթացից հետո այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին:
Այգում արդեն իսկ մեկնարկել են սանիտարական մաքրման ծավալուն միջոցառումները: Փխրեցվում է հողը, ավելացվում է հողախառնուրդ՝ գարնանը տունկ կազմակերպելու նպատակով, ընթացքում է չորացած ծառերի էտը։
Այգին կապահովվի նաև ոռոգման համակարգով։
Լուսանկարներ
