«Կրթօջախը կարևոր դերակատարում ունի անհատի ձևավորման ու կայացման գործում». երևանյան դպրոցներում հնչել է վերջին զանգը

26.05.2023

Երևանյան դպրոցներում այսօր շուրջ 18000 շրջանավարտի համար հնչել է դպրոցական վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78  հիմնական դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Անսահման ժպիտներ, հուզմունք, մանկավարժներին ու հարազատ կրթօջախին ուղղված անկեղծ խոսքեր. շրջանավարտներն ամփոփել են դպրոցական տարիներն ու շնորհակալություն հայտնել ուսուցիչներին՝ փոխանցած գիտելիքի և նվիրումի համար: 
Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ

«Կրթօջախը կարևոր դերակատարում ունի անհատի ձևավորման ու կայացման գործում». երևանյան դպրոցներում հնչել է վերջին զանգը
Տեսնել ավելին