Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կողքին

30.11.2024

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել էր այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան:

12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն ունեցան լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորեցին:

Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, ստեղծում պայմաններ և ապացուցում, որ նրանք բոլորը պաշտպանված են մեր քաղաքում:

Տեսանյութ

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կողքին