Լողացող արևային  ֆոտովոլտային կայան՝ Երևանում

13.09.2023

Երևանյան լճի վրա բացվել է տարածաշրջանում առաջին և միակ լողացող արևային  ֆոտովոլտային կայանը: Փորձնական այս ծրագիրը կնպաստի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը: Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ ու Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Մի քանի փուլից կազմված ծրագիրը մեկնարկել է 2021 թվականից. տեխնիկական ու բնապահպանական ուսումնասիրությունների արդյունքում որոշում է կայացվել նախագիծն իրականացնել Երևանում:  
Երևանը պատրաստվում է ամբողջապես անցնել «կանաչ» էներգիայի սպառման: Էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտները համայնքը դիտարկում է ոչ միայն որպես անվտանգ, «խելացի» և մրցունակ քաղաքային տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև՝ բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ

Լողացող արևային  ֆոտովոլտային կայան՝ Երևանում
Տեսնել ավելին