Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը
01.12.2023
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի հաղթողներից մեկը «Հարմոնի Ֆելթ» ծրագիրն է։
Նախագծի շրջանակում ձեռք են բերվել հատուկ վիբրացիոն բաճկոնակներ (ժիլետներ), որոնք հնարավորություն են տալիս լսողական խնդիրներ ունեցող մարդկանց զգալ երաժշտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում: