Լվացվում և մաքրվում են մայրաքաղաքի արձաններն ու եկեղեցիների գմբեթները

12.04.2014

Ապրիլի 12-ին մայրաքաղաքում անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում վարչական բոլոր շրջաններում լվացվում և մաքրվում են երևանյան արձանները:

Աշխատանքները կազմակերպվել են ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հետ համատեղ: Աշխատանքները պատշաճ կերպով կատարելու նպատակով ներգրավվել է ավելի քան 650 աշխատակից:
Հատուկ տեխնիկայով լվացվում և մաքրվում են նաև եկեղեցիների գմբեթներն ու խաչերը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին