«Մաքրենք Երևանը միասին». մաքրության համաշխարհային օրը` Երևանում

20.09.2026

Երևանի քաղաքապետարանը «Kärcher Armenia» ընկերության և «Green Green» էկոկենտրոն բնապահպանական ՀԿ-ի հետ համատեղ սեպտեմբերի 20-ին՝ Մաքրության համաշխարհային օրվա շրջանակում, բոլոր 12 վարչական շրջաններում կազմակերպել էր համաքաղաքային մաքրապատում: Միջոցառումն անցկացվում էր «Մաքրենք Երևանը միասին» կարգախոսով: Այս գաղափարի շուրջ համախմբվել էին ինչպես երիտասարդներն ու մեծահասակները, այնպես էլ երեխաներն ու դպրոցահասակները, որոնց ընդհանուր նպատակն էր մաքրել Երևանը աղբից ու թափոններից և պահպանել քաղաքի մաքրությունը:

Տեսանյութ

«Մաքրենք Երևանը միասին». մաքրության համաշխարհային օրը` Երևանում